ԵՄ-ն քննարկում է ՌԴ պատժամիջոցների հետևանքները, Դանիան հուսով է, որ «պատժամիջոցների պատերազմը» կավարտվի 3 ամսից14 օգոստոսի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Եվրամիության մի շարք երկրներից մսի, մրգերի ու բանջարեղենի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի ու կաթնամթերքի ՌԴ ներկրման արգելքին ի պատասխան: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը: Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշումը ներկայացվել է ԵՄ ղեկավարությանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Իմ ուղերձը երկու կետից էր բաղկացած: Առաջինը` մենք պատասխան պատժամիջոցներ չենք կիրառելու: Երկրորդը` մեր ագրարային հատվածին օգնություն է պետք»,-ասել է վարչապետը: Ստուբբը բնութագրել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները` որպես բարի ու փոխշահավետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, անշուշտ, մենք դա ի շահ մեզ կօգտագործենք»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մինչդեռ, Դանիայի խոշորագույն Danske Bank-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Եվրամիության պատժամիջոցները ու Ռուսաստանի հակամիջոցները առավելագույնը երեք ամսից չեղյալ կհայտարարվեն: «Առևտրային պատերազմի սրացումը անտանելի է ինչպես ԵՄ, այնպես էլ Ռուսաստանի համար: Ուստի ԵՄ-ն կհրաժարվի պատժամիջոցներից 1-3 ամսից, իսկ Ռուսաստանը չեղյալ կհամարի իր սահմանած պատժամիջոցները»,-գտնում են զեկույցի հեղինակները, որը նվիրված էր Ուկրաինայում ճգնաժամի հետևանքներին եվրոպական տնտեսության համար: «Եվրամիությունն ու Ռուսաստանը շատ բան կկորցնեն, եթե չկարողանան հակամարտությունից զերծ պահել էներգակիրների երկկողմ առևտուրը: Ուստի առաքումների կարճաժամկետ խափանման ռիսկը սահմանափակ է, իսկ նավթի ու գազի գները ուժեղ ճնշման չեն ենթարկվի»,-գտնում են Danske Bank-ի փորձագետները: Նրանց կարծիքով, «ընդհանուր առմամբ ուկրաինական ճգնաժամն աննշան ազդեցություն կունենա եվրոպական տնտեսության վրա, իսկ ամենաբարձր ռիսկը կապված է շուկաներում բացասական տրամադրությունների հետ»: Հյուսիսային Եվրոպայի ամենախոցելի վիճակը Ֆինլանդիայում է, որը կապված է ՌԴ հետ առևտրի, զբոսաշրջության և ուղիղ ներդրումների ոլորտներում: Ինչ վերաբերում է Նորվեգիային, ապա երկարաժամկետ հեռանկարում նա կարող է շահել, եթե ԵՄ-ն ռուսական բնական գազը փոխարինի նորվեգականով, ասվում է զեկույցում: Մինչդեռ ԵՄ երկրներն օգոստոսի 14-ին սկսում են կոլեկտիվ քննարկումները, դեռ փորձագիտական մակարդակով: Մասնավորապես, ԵՄ երկրների գյուղնախարարությունների ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Եվրահանձնաժողովի փորձագետների հետ: Դա կլինի առաջին համատեղ քննարկումը ԵՄ բոլոր պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ես շատ բան չէի սպասի այդ հանդիպումից: Ավելի շատ տվյալներ են հարկավոր ԵՄ երկրներից»,-մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին: Եվրահանձնաժողովի հատուկ աշխատանքային խումբը, որն աշխատում է օգոստոսի 11-ից, իրավիճակի իր գնահատականը կներկայացնի, այդ թվում այն ապրանքների ցուցակը, որոնց դեպքում հարկ կլինի անհապաղ միջոցներ ձեռնարկել: Փորձագետները պետք է ներկայացնեն նաև այլընտրանքային շուկաների առաջնային գնահատականը, «տուժած» ապրանքները, ասել է աղբյուրը, չճշտելով, թե այդ ինչ նոր ուղղություններ են: Նա նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է ընդհանուր մոտեցում մշակել ճգնաժամի հաղթահարման համար: Ըստ նրա, Եվրամիությունը փաստաթուղթ կմշակի ներկա պայմաններում գործողությունների հնարավոր տարբերակների նկարագրությամբ: Այն կարող է քննարկման ներկայացվել միության պետությունների գյուղնախարարների արտահերթ նիստում: Նման հանդիպում դեռ նշանակված չէ, սակայն կարող է քննարկվել հինգշաբթի: Այդ փաստաթուղթն ավարտին հասցնելու ու Եվրահանձնաժողովի փոխհատուցումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել աղետի մասշտաբները գյուղատնտեսական ոլորտում: Իսկ տեղեկատվությունն անբավարար է, ասել է աղբյուրը: Եվրահանձնաժողովն ու տուժած պետություններն արդեն տվյալներ են ներկայացրել հնարավոր վնասի մասին: «Բոլորը խոսում են հատուցման անհրաժեշտության մասին, բայց եթե մենք ապացույցներ չունենանք, չենք կարողանա որոշում կայացնել»,-ասել է աղբյուրը: Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը: Խոսքը գնում է տարեկան 9,1 մլրդ դոլար ապրանքի ներմուծման մասին: Ամենից շատ կտուժեն ԵՄ երկրները, որոնք ռուսական շուկա էին առաքում 6,5 մլրդ դոլարի սննդամթերք ու այլ ապրանքներ պատժամիջոցների ենթակա ցուցակից: Ներմուծումը մյուս երկրներից մի քանի անգամ պակաս է՝ ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայից՝ 1,2 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 մլն դոլարի, Կանադայից՝ 373,6 մլն դոլարի, Ավտսրալիայից՝ 182 մլն դոլարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |