«Շնորհակալություն հայրիկ» ֆիլմը «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում ճանաչվել է լավագույնը

«Շնորհակալություն հայրիկ» ֆիլմը «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում ճանաչվել է լավագույնը

PanARMENIAN.Net - Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կինոնկարը ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 22-րդ փառատոնի «Խաղարկային ֆիլմ. համատեղ արտադրություն» անվանակարգում ճանաչվել է լավագույնը: Ֆիլմի պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է:

Լիրիկական կոմեդիայի ժանրում նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել էր մայիսի վերջին Երևանում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից Քրիստա Մարիա Դոնարգոն է, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանն ու այլք:

Kommersant.ru կայքը գրում է, որհայրենական և օտարազգի ռեժիսորների համատեղ արտադրության ֆիլմ անվանակարգըփառատոնի ծրագրում առանձին ընդգրկվել է առաջին անգամ: Ռուս կինեմատոգրաֆիստները համատեղ ֆիլմեր են ստեղծել Հայաստանի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի իրենց գործընկերների հետ:

Կինոփառատոնի փակման արարողությունը կայացել է նախօրեին: Մրցութային «Խաղարկային կինո. Աշնանային պրեմիերա» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Ա. Գոնչուկովի «Որդի» ֆիլմը, գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---