Գյուլը, լքելով նախագահի պաշտոնը, հայտարարել է` Թուրքիայի նոր վարչապետը Դավութօղլուն է լինելու

Գյուլը, լքելով նախագահի պաշտոնը, հայտարարել է` Թուրքիայի նոր վարչապետը Դավութօղլուն է լինելու

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այդ մասին Գյուլը հայտարարել է իր նստավայրում կայացած հրաժեշտի ընդունելության ընթացքում, որը կազմակերպվել էր նրա` օգոստոսի 28-ին լիազորությունները նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնելու առթիվ:

«Ինչպես տեսնում եմ՝ վարչապետի պաշտոնը կանցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Ես եմ բերել նրան քաղաքականություն: Մենք նրան կաջակցենք»,-ասել է Գյուլը, գրում է ԱՊԱ-ն:

Գյուլը պաշտոնը կլքի օգոստոսի 28-ին: Նա հայտարարել է, որ Անկարայում մնալու ցանկություն չունի, և պատրաստվում է վերադառնալ Ստամբուլ:

Օգոստոսի 27-ին նախատեսվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրեն նաև կուսակցության նոր ղեկավարին:

Թուրքիայում անգամ մինչև օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրությունները լայնորեն քննարկում էին` ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում:

Էրդողանն էլ իր հերթին հայտարել է, որ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարն ու վարչապետը տարբեր մարդիկ լինեն, արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող: Որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի անունը:

Ինչպես հաղորդել է թուրքական լրատական Haber7-ի վերլուծաբան Մեհմեդ Աջեթին, կուսակցության հետնաբեմում ամենաքննարվողը հենց Ահմեթ Դավութօղլուի թեկնածությունն է եղել:

Օգոստոսի 10-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է պետության պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրությունների հաղթող` հավաքելով ձայների 51,7 տոկոսը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---