ՄԱԿ-ի տվյալով` 3 տարում Սիրիայում 191 հազար մարդ է սպանվել. Զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել22 օգոստոսի 2014 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Սիրայում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը դրա սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից մինչև 2014-ի ապրիլ, կազմել է նվազագույնը 191 հազար 369 մարդ, հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, հաղորդում է BBC-ն: Դեռ մեկ տարի առաջ ՄԱԿ-ը նշում էր Սիրիայում բախումների հետևանքով 91 հազար զոհի մասին, իսկ հիմա թիվն ավելացել է ավելի քան 2 անգամ: Հանձնակատարը նշել է, որ ամենայն հավանականությամբ, զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է: «Հնարավոր է, որ մահացու հակամարտության արդյունքում 3 տարվա ընթացքում սպանված մարդակնց թվին իրական գնահատական դեռ չի տրվել»,- նշել է Փիլայը: ՄԱԿ-ը նաև քննադատում է «համաշխարհային հանրության կաթվածը», որն անընդունակ է ավարտին հասցնել հակամարտությունը: Սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է Դամասկոսում` 39.393 մարդ, հաջորդում է Հալեպը` 31.932 սպանվածով: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում 2 միլիոն մարդ փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները |