Իրանը զինում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Իրաքում պայքարող քրդերին

Իրանը զինում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Իրաքում պայքարող քրդերին

PanARMENIAN.Net - Իրաքյան Քուրդիստանի կառավարության ղեկավար Մասսուդ Բարզանին հայտարարել է, թե Իրանը զենք ու զինամթերք է մատակարարել քրդական ռազմական խմբավորումներին, որոնք մարտնչում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ, հաղորդում է BBC-ն:

«Մենք զենք խնդրեցինք, և Իրանն առաջին երկիրն է, որն այն տրամադրեց մեզ», - Հայտարարել է Բարզանին Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում:

ԱՄՆ-ը ու Ֆրանսիան արդեն զենք են մատակարարում քրդերին: Զենքի մատակարարման հնարավորության մասին հայտարարել են նաև եվրոպական մյուս երկրները:

Ավելի վաղ Վաշինգտոնը «Իսլամական պետության» ջիհադականներին անվանել է ամենանշանակալից վտանգը, որի հետ Միացյալ Նահանգները բախվել են վերջին տարիներին:

Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի հանդիպումը, որի ընթացքում Զարիֆը հայտարարել է, որ հասել է տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ ընդհանուր քարոզարշավ սկսելու ժամանակը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավել են Սիրիայի արևելքում մի շարք բնակավայրեր և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---