Ա.Յունուսով. Հակամարտությունների կարգավորումից հետո Ռուսաստանն ուղղակի դուրս կմղվի Հարավային Կովկասից31 մայիսի 2006 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում իշխանություններն ու փորձագետները վերջերս շատ են խոսում, որ Ռուսաստանի համար եւս շահավետ չէ սառեցված հակամարտությունների առկայությունը եւ նա, իբր, ցանկանում է հանգուցալուծել դրանք: Այդ մասին հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Արիֆ Յունուսովը: «Մի շարք դեպքերում ես հավատում եմ այդ մասին խոսող փորձագետների անկեղծությանը: Սակայն, ցավոք, Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությունը վկայում է հակառակի մասին»,-նշել է նա: Յունուսովի խոսքերով, ներկայումս հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական առճակատում է գնում Արեւմուտքի երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: «Ռուսաստանում դա հիանալի հասկանում են: Ինչպես նաեւ այն, որ հակամարտության, ասենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, Ռուսաստանն ուղղակի դուրս կմղվի Հարավային Կովկասից: Եվ դա նույնիսկ այնքան էլ մեծ գաղտնիք չէ: Սակայն ինչ կարող է հակադրել Ռուսաստանն այս ծրագրերին: Լուրջ ֆինանսներ չկան: Սակայն նույնիսկ եթե միջոցներ գտնվեն, գոնե ինչ-որ միջոցներ, չկա այն բանի գիտակցումը, որ հարկավոր է ներդրումներ անել նախկին խորհրդային հանրապետություններում իր ազդեցությունն ամրապնդելու համար»,-ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը: Յունուսովը համոզված է, որ դեռեւս Ռուսաստանի իշխող վերնախավի եւ փորձագետների մեծամասնության շրջանում տիրում են սովետական հայացքները նախկին խորհրդային հանրապետությունների հարցում: «Այդ պատճառով էլ հաճախ ստիպված ենք լինում կարդալ սովետական նաֆթալինի հոտ ունեցող հայտարարություններ «ժողովրդական զանգվածների» մոտալուտ ցասման մասին` ընդդեմ «ծախու իշխանությունների եւ ամերիկյան վարձկանների»: Իսկ սառեցված հակամարտություններն, այդ թվում նաեւ ղարաբաղյանը, հիանալի փաստարկ է ազդեցությունը պահպանելու համար մինչ այն ժամանակը, երբ Ռուսաստանը կամրապնդվի եւ կկարողանա կրկին ուժեղացնել իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |