Դավութօղլուն Էրդողանին է ներկայացրել Կառավարության նոր կազմը. Նախագահը գոհ է

Դավութօղլուն Էրդողանին է ներկայացրել Կառավարության նոր կազմը. Նախագահը գոհ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդ և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 29-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել hանրապետության նոր` 62-րդ Կառավարության կազմը, որն արժանացել է նախագահի հավանությանը:

Ցանկի համաձայն` hանրապետության գլխավոր տնտեսական կառավարիչները պահպանել են պաշտոնները: Մեվլյուտ Չավուշօղլուն, որը վերջին ամիսներին զբաղեցնում էր ԵՄ հարցերով նախարարության ղեկավարի պաշտոնը, կփոխարինի Բավութօղլուին Թուրքիայի ԱԳՆ աթեռին:

Նոր Կառավարությունը կարող է աշխատանքը սկսել միայն խորհրդարանի վստահության քվեն ստանալուց հետո: Հարցը քվեարկության կդրվի սեպտեմբերի 6-ին կամ 8-ին: Մինչև այդ Դավութօղլուն պետք է պատգամավորներին ներկայացնի կառավարության ծրագիրը:

Օգոստոսի 28-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի լիազորությունները: Երդմնակալության արարոդությունը տեղի է ունեցել խորհրդարանում, որի անտահերթ գերագույն նիստը հրավիրվել էր խոսնակ Ջեմիլ Չիչեքը:

60-ամյա Էրդողանը մեջլիսի նախագահությունից ստացել է ընտրվելու մասին արձանագրությունն ու երդում տվել: Էրդողանը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ահմեթ Դավութօղլուին, որը մինչև այդ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը:

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը նախագահ Էրդողանի հետ կարճատև զրույցից հետո նրան է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015-ի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ է ընտրվել օգոստոսի 10-ին երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրության արդյունքում:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հայտարարել է Էրդողանը դրան նվիրված ելույթում, օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան երկրի պատմության մեջ: «Եթե ինձ ընտրեք նախագահ, ես կպաշտպանեմ ժողովրդի շահերը»,-խոստացել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն և «Ազգայնական շարժման» նախագահ Դևլեթ Բախչելին միասնական թեկնածու առաջադրեցին՝ Էքմելեդդին Իհսանօղլուին: Դատախազական «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» իր թեկնածու հայտարարեց Սելահադդին Դեմիրթաշին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---