Ամուսնալուծությունները Հայաստանում. Արդյոք մտահոգվելու պատճառ կա և ինչպես պայքարել

Ամուսնալուծությունները Հայաստանում. Արդյոք մտահոգվելու պատճառ կա և ինչպես պայքարել

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում Հայաստանում ամուսնալուծությունների ցուցանիշի աճի մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձրաձայնած խնդիրը սոցցանցերում քննարկման առարկա դարձավ: Բոլորը մեկ հարց էին տալիս՝ արդյո՞ք ամուսնալուծությունների խնդիրն այդքան արդիական է, որ գործադիրի մակարդակով միջամտության կարիք է առաջանում:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Կառավարության վերջին նիստին նշել է, որ թեև տարեսկզբին նախատեսվել է ձեռք բերել ամուսնալուծության 3000 վկայական, վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել դրանք քանակը:

Նախարարն ընդգծել է, որ ներկա դրությամբ քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավարարում անհրաժեշտ քանակությունը, իսկ 2014-ի առաջին կիսամյակի կտրվածքով պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ օգտագործվել են ավելի քիչ, քան գործադիրը նախատեսել էր տարեսկզբին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մտահոգել է ամուսնալուծությունների թվի աճը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նա հանձնարարել է վերլուծություն անել՝ հասկանալու համար, թե խնդիրն ինչումն է, գրում է Tert.am-ը:

Դիմենք պաշտոնական վիճակագրությանը: 2013-ի ընթացքում Հայաստանում 18,3 հազար ամուսնություն է գրանցվել, ինչը նախորդ տարվա ցուցանիշին 3,7%-ով պակաս է, ու 3756 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 15,6%-ով ավելի է:

Առաջին հայացքից այս թվերը կարող են հիասթափեցնել: Բայց, իրավիճակը համեմատելով մյուս երկրների հետ, ամեն ինչ այդքան էլ վատ չի թվում:

Այդպիսով, ԵՄ վիճծառայության տվյալների համաձայն, Եվրոպայում լիդերը Թուրքիան է՝ բնակչության 1000 հոգու մեջ ամուսնությունների ցուցանիշն 8,0 է: Հաջորդը Լիտվան է՝ 6,9-ով, Չերնոգորիան՝ 6,8, Կիպրոսն ու Մալտան՝ 6,7-ով: Հարևան Վրաստանում բնակչության 1000 հոգուց ամուսնանում են 6,7-ը: Նշենք, որ Հայաստանում այդ ցուցանիշը 6,1 է: Պետք է նաև ընդգծել, որ այս ցուցանիշներում ընդգրկված չեն այն զույգերը, որոնք ամուսնացել են եկեղեցիով ու չեն շտապում ամուսնությունը պաշտոնապես գրանցել:

Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա ամենաքիչը զույգերը բաժանվում են Չերնոգորիայում ու Մակեդոնիայում (0,9), ապա՝ Սերբիայում (1), Իտալիայում (1,3) ու Մալթայում: Հայաստանում այդ ցուցանիշը 1,2 է, Ադրբեջանում՝ նույնպես (ի դեպ, 5 տարվա ընթացքում այդ թիվն աճել է 1,5 անգամ), Վրաստանում՝ 1,5:

Հետխորհրդային շատ երկրներում ամուսնալուծությունների վիճակը շատ ավելի ճնշող է: Ռուսաստանում, օրինակ, ՄԱԿ-ի 2011-ի տվյալներով բնակչության 1000 հոգու մեջ 4,7 ամուսնալուծություն է լինում, Բելառուսում՝ 4,1, Ղազախստանում՝ 2,7:

Այդպիսով, չնայած ամուսնությունների թվի կրճատմանն ու ամուսնալուծությունների՝ ավելացմանը, Հայաստանն իր ցուցանիշներով ամուսնությունների թվով առաջատարներից է թե եվրոպական, թե հետխորհրդային երկրների թվում նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում բավականին ընդունված է ամուսնանալ եկեղեցիում՝ հարաբերությունների օրինականացումը հետոյի թողնելով: Միաժամանակ, ՀՀ-ն ամուսնալուծությունների քանակով առավել լավ դիրք է գրավում, քան մի մյուս երկրները, այնպես որ ակնհայտ է՝ դրանք Հայաստանի ամենաժողովրդագրական խնդիրը չեն: www.tert.am/am/news/2014/09/04/divorce/

Ամուսնալուծությունների թիվն ավելացել է՝ վկայականները չեն բավարարում. վարչապետը հանձնարարեց պարզել պատճառը. Tert.am

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---