22  Հայաստանի օլիմպիական հավաքականը. բարձրացում դեպի Օլիմպոս

Արսեն Ջուլֆալակյանը՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոն

Արսեն Ջուլֆալակյանը՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությանը 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել է խորվաթ Նևեն Զուգաժին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Հայաստանն այս ոճում արդեն 11 տարի է՝ աշխարհի չեմպիոն չէր ունեցել:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կիսվելով զգացմունքներով, մարզիկը նշեց, որ վաղուց էր երազում այդ հաղթանակին մասին:

«2009-ին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո միշտ 2-րդ տեղում էի: Զգում էի, որ ուժեղ եմ, բայց ինչ-որ բան պակասում էր: Այս անգամ լիովին կենտրոնացա ու տեսա արդյունքը»,- նշեց նա:

Ավելի վաղ հայ ըմբիշը կիսաեզրափակիչում լարված գոտեմարտում 1:0 հաշվով հաղթել է վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, 1/8-րդ եզրափակիչում Ջուլֆալակյանը 12:1 հաշվով հաղթել է ավստրիացի Ֆլորիան Մարչալին, իսկ 1/16-րդ եզրափակիչում 9:0 հաշվով առավելության հասել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ:

Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշը՝ 85 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանը, առաջին իսկ գոտեմարտում պարտվել է իրանցի Ալի Մոյթաբային և դուրս մնացել հետագա պայքարից:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-իբրոնզե մեդալակիր, 2010-իաշխարհի արծաթե և2011-ի, 2013-իբրոնզե մեդալակիր։ 2008 և 2012-ի Օլիմպիադաների մասնակից է, միջազգային կարգի սպորտի վարպետ։

Նա աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է։ Հոր ղեկավարությամբ 1998 թվականից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 2001, 2003, 2004-ին դարձել է Հայաստանի պատանեկան չեմպիոն։ 2002-ի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր (2003, 2004թթ)։ 2004-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ,2005-ին՝Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե և 2006-ին՝արծաթեմեդալակիր, 2007-ին աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։ 2012-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---