22  Հայաստանի օլիմպիական հավաքականը. բարձրացում դեպի Օլիմպոս

Արթուր Ալեքսանյանը ՀՀ-ին երկրորդ ոսկին բերեց ըմբշամարտի ԱԱ-ից (վիդեո)

Արթուր Ալեքսանյանը ՀՀ-ին երկրորդ ոսկին բերեց ըմբշամարտի ԱԱ-ից

PanARMENIAN.Net - Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության խաղային վերջին օրը Հայաստանը ներկայացնող 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 50 վայրկյանի ընթացքում հաղթելով գերմանացի Օլիվեր Հասլերին:

Մենամարտից հետո տեղական ԶԼՄ-ներին հարցազրույցում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ հաղթեց Օլիմպիադայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ռեզաեի Գասեմ Գոլամրեզանին՝ հասնելով ռևանշի 2012-ին Լոնդոնում կրած պարտության համար:

«Շատ ծանր գոտեմարտ ստացվեց, բայց հասա իմ նպատակին և դարձա աշխարհի չեմպիոն: Հույս ունեմ հանդես գալ մինչև 2020-ի Օլիմպիադան ու լինել լավագույնը»,- նշեց նա:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մարզիկի հայրը՝ մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, նշեց, որ սա նրա համար երջանիկ պահ է թե որպես ծնող, թե որպես մարզչի։

«Անբացատրելի է, պետք է ապրես այդ երջանկությունը, չեմ կարող բացատրել՝ ինչ եմ հիմա զգում։ Երկար էի սպասել այս հաղթանակին։ Անցած տարի Արթուրը ձեռքից բաց թողեց ոսկին, այս տարի արեց ամեն ինչ ու հաղթեց»։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իր հերթին նշեց, որ մարզիկների ելույթը «մեր ազգի ուրախությունն էր, պետք է ազգովի ուրախանանք»։

«Երկու ոսկե մեդալով վերադառնալը լուրջ հաջողություն է»,- ասաց նա։

Մինչև այդ Ալեքսանյանն առավելության էր հասել իրանցի, բելառուս, հունգարացի ու թուրքմենստանցի մարզիկների հանդեպ։

Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 12-ին, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նույնպես ոսկի էր նվաճել։

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն։Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ․ մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։

2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունում հաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։ 2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---