Մոսկվայում կրկին հարձակում է կատարվել հայերի վրա

PanARMENIAN.Net - Կիրակի օրը, հունիսի 4-ին, օրվա վերջում Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 տականքներ հարձակվել են Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի ընտանիքի վրա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունում, տղամարդիկ ծեծի են ենթարկվել եւ կորցրել են գիտակցությունը, կանայք ուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնված միլիցիան ձերբակալել է տուժածներին, հայտարարելով, թե հենց իրենք են հրահրել ծեծկռտուքը: Իրավիճակը պարզաբանվել է, երբ միլիցիայի բաժանմունքում հայերը տեսել են միլիցիոների, որում նրանք ճանաչել են վարորդին, որին մեկ ժամ առաջ չեն կարողացել ճանապարհ զիջել խցանման պատճառով: Հավանաբար, այդ 50 ստահակների թվում եղել են նաեւ նրա ստորադասները, որոնք համոզված են եղել սեփական անպատժելիության մեջ: ՌՀՄ մամլո կենտրոնի ղեկավար Դավիթ Բաբայանի խոսքերով, Գրիգորյանների ընտանիքը մտադիր է դիմել դատարան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---