Դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ է սահմանել Ռուսաստանում

Դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ է սահմանել Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Մոսկովյան բորսայի սակարկություններում պատմության մեջ առաջին անգամ դոլարի փոխարժեքը հատել է 39 ռուբլու սահմանը:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, ավելի վաղ ուրբաթ օրը սակարկությունների ժամանակ դոլարի փոխարժեքը ռուբլու համեմատ աճել է 47 կոպեկով և կազմել է 38,9695 ռուբլի: Հանգստյան օրերի և երկուշաբթվա համար ԿԲ սահմանած եվրոյի պաշտոնական փոխարժեքը ռուբլու համեմատ աճել է 49,37 կոպեկով՝ մինչև 49,3386 ռուբլի, դոլարի կուրսը աճել է 42,36 կոպեկով՝ հասնելով 38,7243 ռուբլու:

Ռուբլու անկման պատճառներից են արևմտյան երկրների պատժամիջոցները, որոնք անդրադարձել են բանկային, պաշտպանական, էներգետիկ ոլորտների վրա, նավթի գների անկումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ինտերֆաքսը ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինսի վրա հղումով, էներգակիրների գների անկումը և արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կազմել են նրա ՀՆԱ մոտ 4 տոկոսը:

Այդքանից 2 տոկոսը պատժամիջոցների գինն է: Urals նավթի գնի անկումը մեկ բարելի համար 110 դոլարից մինչև 93 դոլար, իսկ գնի նվազումը 17 դոլարով նշանակում է արտահանման նվազում 55 մլրդ դոլարով տարեկան կտրվածքով: Ընդհանուր առմամբ, ըստ Fitch գնահատականի 2014-ին ակնկալվում է ռուսական տնտեսության աճ 0,3 տոկոսվով: 2015-ին աճը կարող է կազմել 1 տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---