Պենտագոն. «Իսլամական պետությանը» հաղթելու համար ցամաքային գործողություն է անհրաժեշտ

Պենտագոն. «Իսլամական պետությանը» հաղթելու համար ցամաքային գործողություն է անհրաժեշտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ և դաշնակիցների ավիահարվածներն «Իսլամական պետության» դիրքերին սկսում են քանդել գրոհայինների ենթակառուցվածքները:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին:

Սակայն ջիհադականներին հաղթելու համար դա բավարար չէ: Ըստ Դեմփսիի, հարկավոր է քաղաքական որոշում կայացնել, իսկ Սիրիայում և Իրաքում պետք է ցամաքային գործողություն անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայում ԻՊ դիրքերը ոչնչացնելու համար կպահանջվի սիրիական ընդդիմության մինչև 15 հազար գրոհային: Դեմփսին խոստովանել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինել ու մարզել թվով ավելի քիչ ապստամբների՝ մոտ 5 հազար մարդու, ինչն, իր իսկ խոսքերով, չի արտացոլում ընդդիմության զինյալների ընդհանուր քանակը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԻՊ դեմ գործողությունը կարող է մինչև 3 տարի պահանջել՝ առաջին փուլում նախատեսվում է ռմբակոծել ահաբեկիչներին, երկրորդում՝ զինել իրաքյան և քրդական ուժերին, երրորդում՝ ոչնչացնել ահաբեկիչների ապաստանները Սիրիայում:

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ՌՕ ուժերը հարվածներ հասցրեցին «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում: Հարվածների համար օգտագործվել են Predator անօդաչու սարքերը, B-1 ռազմավարական ռմբահար ինքնաթիռներն ու F-16 և F-18 կործանիչները: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրազեկել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչին Ռաքքայում ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու մասին: Սեպտեմբերի 10-ին ազգին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԻՊ դիրքերին Սիրիայում հնարավոր է հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի թույլտվության: Պաշտոնական Դամասկոսը բացասաբար վերաբերվեց նման հնարավորությանը: ԻՊ դիրքերի ռմբակոծությունները Սիրիայում ԱՄՆ առաջին հարվածն է Սիրիայի տարածքին: «Իսլմական պետությունը» վերահսկում է Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն սահմանափակում էր օդային հարվածները Իրաքի սահմաններով, քանի որ պաշտոնապես Վաշինգտոնը չէր միջամտում սիրիական հակամարտությանը:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս է բերվել և ոչնչացվել է շուրջ 800 տոննա քիմիական նյութեր, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալ գրավեց Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչ փախավ քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---