Օբամա. Մենք թերագնահատեցինք «Իսլամական պետության» սպառնալիքը

Օբամա. Մենք թերագնահատեցինք «Իսլամական պետության» սպառնալիքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն թերագնահատել է «Իսլամական պետություն» խմբավորման սպառնալիքը:

Ինչպես հայտնում է BBC-ին, ամերիկյան «60 րոպե» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահը նշել է, որ Սիրիան վերածվել է իսլամիստների էպիկենտրոնի, որոնք օգտվեցին քաղաքացիական պատերազմի հետևանքով այնտեղ տիրող քաոսից: Նախագահը նշել է, որ խնդրի լուծումը մասնակիորեն ռազմական է լինելու, սակայն հարկավոր է հասնել նաև քաղաքական կարգավորման:

Օբաման հայտարարել է, որ ջիհադականների դեմ պայքարելու հարցը կարող է լուծվել միայն մասնավորապես Իրաքում ու Սիրիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում քաղաքական կարգավորման արդյունքում: Կարգավորումը պետք է խարսխվի սունիների ու շիաների հաշտեցման վրա այդ տարածաշրջանում, որոնց միջև հակամարտությունը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: «Սակայն վերջին երկու տարիներին, օգտվելով Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով տիրող քաոսից, որտեղ հսկայական տարածքներում ընդհանրապես ոչ մի իշխանություն չի գործում, նրանք (ջիհադականները) վերականգնեցին իրենց ուժերն ու կարողացան օտարերկրացի կամավորների ներգրավել, որոնք հավատում են ջիհադին ու ժամանում են Սիրիա Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից ու իսլամական աշխարհի երկրներից»,-ասել է նա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Իսլամական պետության» դեմ գործողությունը կարող է մինչև 3 տարի պահանջել՝ առաջին փուլում ահաբեկիչների դիրքերի ռմբակածությունն է, երկրորդում՝ իրաքյան ու քրդական ուժերի, ինչպես նաև չափավոր սիրիական ընդդիմության սպառազինումը, երրորդում՝ ահաբեկիչների ապաստանների ոչնչացումը Սիրիայում:

Իսլամական պետությունը վերահսկում է զգալի տարածքներ Իրաքում ու Սիրիայում: Նախկինում ԱՄՆ-ն սահմանափակում էր օդային հարվածներն Իրաքի սահմաններով, քանի որ պաշտոնապես Վաշինգտոնը սիրիական հակամարտությանը չի միջամտում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---