Ռ.Քոչարյան. Համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը 7 հունիսի 2006 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) միշտ եղել է արդյունավետորեն գործող կառույց, սակայն այս կազմակերպությունը մեծ ներուժ ունի: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որը նրա օգնական Վիգեն Սարգսյանն ընթերցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 27-րդ ընդլայնված նիստի բացմանը Երեւանում: ՀՀ նախագահն ընդգծել է փոխադարձ ներդրումների խրախուսման եւ տարածաշրջանում մրցակցային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը, հատկապես տրանսպորտի, մշակութային եւ գիտական ծրագրերի զարգացման ոլորտում: Իր ուղերձում Ռ.Քոչարյանը կարեւորել է նաեւ մասնակից երկրների համագործակցության զարգացումը խրախուսելը առանց սպասելու առկա տարածաշրջանային հակամարտությունների եւ տարաձայնությունների կարգավորմանը: «Համագործակցությունն ինքնին կարող է նպաստել այդ հակամարտությունների կարգավորմանը»,-գտնում է Ռ.Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |