Թուրք պատգամավոր. Անկարան անում է իրենից կախված ամեն ինչ սահմանների բացման համար 7 հունիսի 2006 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է իրավական ու քաղաքական հարցերով ՍԾՏՀ ԽՎ անդամ, Թուրքիայի հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր Մեխմետ Սեւիգենը: Նրա խոսքերով, Թուրքիան, իր կողմից, անում է իրենից կախված ամեն ինչ, եւ Հայաստանը, իր հերթին, պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարի: «Հայաստանը պետք է հետեւի ՄԱԿ-ի բանաձեւին եւ ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»,- հայտարարել է Սեւիգենը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Սեւիգենը հայտարարեց, որ «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել, այլ եղել են ասյպես կոչված ցեղասպանություն»: «Հայաստանը պետք է հրաժարվի այդ իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելուց: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները: Թուրքիան բացել է Օսմանյան Կայսրության շրջանի բոլոր արխիվները եւ հրավիրել է բոլոր հետաքրքրված պատմաբաններին: Երբ ամեն բան պարզվի, մենք կտեսնենք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես այսօր ասում են քաղաքական գործիչները»,- հայտարարել է Սեւիգենը, հայտնում է Regnum-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |