Հայաստանի ու Ղրիմի միջև ուղիղ օդային կապ կհաստատվի![]() 1 հոկտեմբերի 2014 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ ավիաչվերթը կկապի Երևանն ու Ղրիմի Սիմֆերոպոլը: Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիին Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը, հոկտեմբերին Սիմֆերոպոլից Երևան ուղիղ ավիաչվերթ կիրականացնի «Գռոզնի Ավիա» ընկերությունը: Առաջին թռիչքը կիրականացվի հոկտեմբերի 10-ին, թռիչքները կլինեն կանոնավոր: Ըստ Ցուրկինի, այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից միջազգային չվերթեր են իրականացվում Թուրքիա: Թռիչքներն իրականացնում է նույն «Գռոզնի Ավիա» ընկերությունը: Ավելի վաղ Սիմֆերոպոլից Երևան թռիչքներ էր իրականացնում ուկրաինական ՈւՄԱ (Ուկրաինայի միջազգային ավիաընկերություններ) ավիաընկերությունը: Թռիչքները կատարվում են շաբաթը մեկ անգամ: Սիմֆերոպոլի օդանավակայանը դադարեցրել էր միջազգային թռիչքները Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Դրանք նորից վերսկսվեցին հուլիսի 19-ին դեպի Թուրքիա չվերթով: Մեկնաբանելով տեղեկատվությունը թուրքական ուղղության փակման մասին՝ Ցուրկինն ասաց, որ թռիչքները, հավանաբար, կդադարեցվեն մի քանի օրով Թուրքիայում ազգային տոների կապակցությամբ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |