ԱՄՆ-ն մնում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը 8 հունիսի 2006 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, օրերս Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպել են Բուխարեստում ինտենսիվ եւ բազմակողմանի բանակցությունների համար: «Բանակցությունների ժամանակ որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Սակայն մենք հավատում ենք, որ 2006 թվականը «հնարավորությունների պատուհան» կդառնա հակամարտության կարգավորման համար, եթե նախագահները բարդ եւ համարձակ որոշումներ ընդունեն հակամարտության կարգավորման առաջընթացի համար»,- ընդգծել է նա:Մ. Բրայզան նաեւ ընդգծեց, որ ԱՄՆ-ն հետաքրքրված են Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման հարցում բոլոր բնագավառներում: «Ներկայումս մենք հոյակապ համագործակցում ենք ռազմական ոլորտում, անվտանգության բնագավառում, էներգետիկայի հարցերում, ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների շրջանակներում: Ի. Ալիեւի այցը Վաշինգթոն հաջող էր այդ համագործակցության առաջխաղաղցման համար, եւ մենք հուսով ենք, որ կխորացնենք մոր համագործակցությունը հաջորդող շաբաթներում ու ամիսներում»,- նշել է Մ. Բրայզան, հայտնում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |