10 հազար եզդի պաշարված է Սինջար լեռան վրա

10 հազար եզդի պաշարված է Սինջար լեռան վրա

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները, հավանաբար, փակել են բոլոր ցամաքային ուղիները Սինջար լեռան մատույցներում, այդպիսով արտաքին աշխարհից կտրելով մոտ 10 հազար եզդի փախստականի:

Այդ մասին, ըստ քրդամետ RUDAW գործակալության, հայտարարել է քրդերի զինյալների հրամանատարներից գեներալ Աշթի Քոչարը: «ԻՊ-ն երեք քրդական գյուղ է գրավել Սիրիայում, որոնցով անցնում էր միակ ճանապարհը դեպի Սինջար լեռը:

Լեռան վրա մոտ 10 հազար մարդ կա: Ցրտերի շեմին նրանց շտապ պահանջվում են վրաններ և վերմակներ, հայտնել է գեներալը:

Պաշարվածների հետ կապը կարող է իրականացվել միայն օդով: Քոչարը հայտարարել է, որ քրդերը դիմել են Իրաքի զինված ուժերին հումանիտար օգնության ակնկալիքով:

Եզդիներից բացի, լեռան վրա են նաև Քրդական աշխատավորական կուսակցության և Ժողովրդի պաշտպանության միության զինված ջոկատները, որոնք պետք է պաշտպանեն մարդկանց իսլամիստների գրոհներից: Իրաքի հյուսիսում եզդիների կոմպակտ բնակության վայրերը ԻՊ գրոհայինների հսկողության տակ են: Գրավյալ տարածքներում իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրագործում, որոնց զոհ է գնացել, ըստ նախնական տվյալների, մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված են եղել լքել տները:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: .

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---