Ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ նախկին պաշտոնյաներ. Նրանք առևանգել են 19-ամյա տղային ու փրկագին պահանջել

Ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ նախկին պաշտոնյաներ. Նրանք առևանգել են 19-ամյա տղային ու փրկագին պահանջել

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ձերբակալվել են Թբիլիսիի 19-ամյա բնակիչ Իոսիպ Գիորխելիձեին առևանգելու և նրան ազատ արձակելու դիմաց 300 հազար դոլար փրկագին պահանջելու կասկածանքով, ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս գործով իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում արդեն չորս մարդ է ձերբակալվել, այդ թվում Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Դուրմիշխան Գվարչլիանին, ՆԳՆ հատուկ օպերատիվ դեպարտամենտի նախկին աշխատակից Ջեմալ Շոնիան, ինչպես նաև Ալեքսանդր Չանտուրիան և Գեորգի Կալդանին:

Ըստ քննության տվյալների, հոկտեմբերի 10-ին Շոնիան և Կալդանին ներթափանցել են Գիորխելիձեի տուն և սպառնալով զենքով առևանգել Ռամին Գիորխելիձեի որդուն Իոսիպին: Նույն օրն առևանգիչները կապվել են Գիորխելիձեի հետ ու որդուն ազատ արձակելու համար 300 հազար դոլար պահանջել:

Ըստ գերատեսչության, դրանից հետո Գիորխելիձեն դիմել է ոստիկանություն:

«Օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում Շոնիան և Չանտուրիան հոկտեմբերի 12-ին ձերբակալվեցին Թբիլիսիում, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Գվարչլիանին Ծղնետի ավանում, Գեորգի Կալդանին՝ Արմազի գյուղում: Անձնական խուզարկության ժամանակ Կալդանիի մոտից առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ և 10 հազար դոլար»,-հայտնում է ՆԳՆ-ն:

Քննությունն այս գործով շարունակվում է Վրաստանի ՔՕ 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նախնական դավադրության հետևանքով պատանդի վերցնում շահ ստանալու նպատակով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---