«Կոմերսանտ». Ադրբեջան ռուսական զենքի արտահանման ծավալը կարող է հասնել 5 մլրդ դոլարի14 հոկտեմբերի 2014 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու երկու հիմնական նպատակ ուներ. հարթել ԵՏՄ-ի հետ Հայաստանի մերձեցման բացասական ազդեցությունն ու քննարկել նոր ռազմական առաքումների հարցը, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն պայմանավորվել են մի շարք համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել 2015-ին: Բացի այդ, նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների 2015 թ. փոխգործակցության ծրագիրը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», բանակցությունները նվիրված էին գործակցությանը կադրերի պատրաստման (այժմ 9 ռազմական համալսարաններում ուսում է անցնում 57 ադրբեջանցի զինծառայող) և ռազմատեխնիկական գործակցության զարգացման հարցում: «Ադրբեջանը հետաքրքրված է ափամերձ հրթիռային «Բալ-Է» համալիրի գնումով, որն այժմ շահագործում է ՌԴ ՌԾՈւ Կասպից նավատորմի ափամերձ դիվիզիոնը Իզբերբաշում»,-գրում է պարբերականը: Ըստ պարբերականի աղբյուրի «Ռոսօբորոնէքսպորտում», սպառազինությունների առաքման ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել մոտ 5 մլրդ դոլարի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն առաջարկել էր Ադրբեջանին արդիականացնել Տ-72 տանկը՝ հասցնելով այն տանկերի կրակային աջակցման «Տերմինատոր» մարտական մեքենաների մակարդակին, Տ-90 տանկերի նոր խմբաքանակ և «Ալիգատոր» մարտական ուղղաթիռներ գնել: Վերջին ամիսներին Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել C-300 ՀՕՊ, Տ-90 տանկեր, «Քրիզանթեմ» հակատանկային մեքենա, «Բուրատինո» տիպի ծանր կրականետ համակարգեր, զրահատանկային մեքենաների նոր մոդիֆիկացիաներ, Մի-35 Մ ուղղաթիռներ, «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, «Վենա» և «Մստա-C» ինքնագնաց հրետանային սարքեր, ինժեներային տեխնիկայի լայն տեսականի, բացել է հրաձգային զենքի արտոնագրված արտադրություն: Ռուսաստանին է բաժին ընկնում Ադրբեջանի ռազմական գնումների 80 տոկոսը: Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից, Իսրայելից: Նախօրեին հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանում նախատեսվում է բացել խորհրդային և ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն: Ինչպես ԱՊԱ-ին էին հայտնել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունում, հարցը քննարկվել է անցած ամիս Բաքվում տեղի ունեցած «ADEX-2014» ցուցահանդեսի շրջանակում: Կենտրոնում կվերանորոգվեն ու կարդիականացվեն խորհրդային և ռուսական արտադրության ռազմական և քաղաքացիական «Մի» և «Կա» ուղղաթիռները, որոնք շահագործվում են Ադրբեջանում: Կենտրոնը նաև այլ երկրների պատվերներ կկատարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ |