Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Մերաբիշվիլիի ազատազրկման ժամկետն ավելացել է ևս 3 տարով![]() 20 հոկտեմբերի 2014 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին դատապարտվել է ևս 3 տարվա ազատազրկման, հայտնում է Gazeta.ru-ն: Մերաբիշվիլին դատապարտվել էր Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի 2006 թ. հունվարին կատարված սպանության աղմկահարույց գործի շրջանակում: Դատարանը մեղավոր համարեց նրան տվյալ գործի հետաքննությունը կեղծելու մեջ: Գործի մյուս ֆիգուրանտները՝ ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցներ Գերոնտի Ալանիան ու Վալերիան Մետրեվելին դատապարտվել են 4,5 տարվա ազատազրկման: Այս գործով մեղադրյալ էր ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին աշխատակից Օլեգ Մելնիկովը, որի հետ խոստովանական ցուցմունքներից հետո դատավարական համաձայնություն կնքվեց: ՆԳՆ սահմանադրական անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Դաթո Ախալայայի դեմ մեղադրական գործը, որը կալանքի տակ գտնվող ՆԳՆ նախկին նախարար Բաչո Ախալայայի եղբայրն է, առանձին դատավարությամբ կանցնի: Վրաստանի ոստիկանության նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլին Միխայիլ Սահակաշվիլիի օրոք համարվում էր «գորշ կարդինալ»: Մերաբիշվիլիի անվան հետ է կապված ոստիկանության բարեփոխումը, որն արմատախիլ արեց կաշառակերությունը վրացական ոստիկանության ստորին և միջին օղակում, ինչպես նաև քաղաքական ընդդիմադիրներին հետևելու համակարգի կառուցումը, ընդդիմության հանրահավաքների կոշտ ճնշումը, էլիտար կոռուպցիան ու իշխանությունը չարաշահելու փորձերը: 28-ամյա Սանդրո Գիրգվիլիանին ընկերոջ՝ Լևան Բուխաիձեի հետ 2006-ի հունվարի 28-ին այցելել էր Թբիլիսիի կենտրոնում գտնվող բարը, որտեղ էին նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վանո Մերաբիշվիլիի տիկինը՝ Տակո Սակալայան: Գիրգվիլիանիի և նշված անձանց միջև վեճ բռնկվեց, որից հետո նրան տարան անտառ, ծեծի ենթարկեցին ու տանջամահ արեցին: Սպանությունը քաղաքական սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում՝ ընդդիմությունը պահաջեց ազատել պաշտոնից Մերաբիշվիլիին, որը ճնշում էր գործադրում քննության վրա, սակայն Սահակաշվիլին հրաժարվեց պատժել նախարարին: Երբ Սահակաշվիլիի ու Մերաբիշվիլիի կուսակցությունները պարտվեցին 2012-ի խորհրդարանական ընտրություններում, Գիրգվիլիանիի գործով անցնողներից շատերը փախան արտերկիր, սակայն ավելի ուշ արտահանձնվեցին: Վանո Մերաբիշվիլին արդեն պատիժ կրում է այլ իրավախախտումների համար, որոնք կատարել է իշխանության շարքերում լինելու ժամանակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |