ԱՄՆ ավիահարվածների արդյունքում Սիրիայում 553 մարդ է սպանվել. 464 զոհված ԻՊ անդամ է

ԱՄՆ ավիահարվածների արդյունքում Սիրիայում 553 մարդ է սպանվել. 464 զոհված ԻՊ անդամ է

PanARMENIAN.Net - Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ ավիահարվածների արդյունքում Սիրիայում 553 մարդ է սպանվել: 464 զոհվածները ԻՊ անդամ է, 57-ը՝ «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրայի ճակատի» անդամ, նաև վեց երեխա և հինգ կին է զոհվել, հայտնում է «Ալ Արաբիան»:

Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով հայտնում է, որ ԻՊ գրոհայինների դիրքերի ռմբակոծության հետևանքով սպանվել է գրոհայինների հրամանատարներից մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը, որը հայտնի է Հալիդ Ազերի մականունով: Մարտական փորձ ունեցող Բադալովը «ԻՊ էմիրն էր» Կովկասում: 2000-2001-ին նա եղել է վրացական Պանկիսի կիրճում ստեղծված գրոհայինների խմբի պարագլուխը՝ խումբը ստեղծվել էր Չեչնիայում ռուսական զորքերի դեմ գործելու համար: 2002 թ. նա ստեղծել էր «Ղարաբաղի պարտիզաններ» խումբը, սակայն ձերբակալվեց ու դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: 2013-ին նա ազատ արձակվեց, ապրեց Ադրբեջանում միայն մեկ ամիս, իսկ հետո Սիրիայում ստեղծեց «Տաբուկ» խումբը՝ ներառելով Սիրիայում կռվող ադրբեջանցիներին:

ԻՊ գրոհայինները պաշարեցին Կոբանին սեպտեմբերին: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Կոբանիի պաշարումը ԻՊ կողմից զանգավածային անկարգությունների պատճառ դարձավ Թուրքիայում ոստիկանության, ծայրահեղականների, ԻՊ կողմնակիցների ու քրդերի միջև: Քրդերը փողոց դուրս եկան՝ պահանջելով, որ Թուրքիան վճռական գործողություններ ձեռնարկի Կոբանիի համար: Ըստ քրդերի, Անկարան խանգարում է քուրդ կամավորներին անցնել Սիրիա, պատասխանատվություն է կրում քրդերի անհաջողությունների համար Կոբանիում: Ավելի վաղ Օջալանը հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ քրդերի բողոքները մի քանի անգամ ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Կոբանիից ոչ հեռու, ինչպես նաև թուրքական այլ շրջաններում ցույցերի ժամանակ: Բախումների արդյունքում զոհվեց մոտ 40 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին:

Քրդամետ Rudaw գործակալությունն իր հերթին հայտնում է ՀԲ վրա հղումով, որ Իրաքյան Քրդստանի տնտեսության աճը կարող է 5 տոկոսով դանդաղել ԻՊ դեմ պատերազմի պատճառով արդեն այս տարի: Սակայն պաշտոնապես տարածաշրջանի տնտեսության հաշվարկ չի տարվում, թեև ՀՆԱ միջին տարեկան աճն, ըստ փորձագետների, տատանվում է 8 տոկոսի սահմանում վերջին տարվա համար, իսկ 2014-ի ավարտին կնվազի մինչև 3 տոկոս: 4 մլն բնակչություն ունեցող Քրդստանի ՀՆԱ-ն 2011-ի գնահատականով կազմում է մոտ 20 մլրդ դոլար: Ընդ որում, աշխատանք ունի ընդամենը 1 մլն մարդ: Տարածաշրջանում գործում է 1300 արտերկրյա ընկերություն, որից 70-ը՝ թուրքական: Ներդրումների ծավալը գնահատվում է 22 մլրդ դոլար:

Նույնիսկ մինչ իրաքյան ճգնաժամը տնտեսությունը մեծ խնդիրներ ուներ իրաքյան բյուջեից Քրդստանին հատկացվող փոխանցումների դադարեցման պատճառով: Կենտրոնական կառավարությունը գնաց դրան, երբ քրդերը սկսեցին իրենց նավթը ծախել՝ շրջանցելով Բաղդադին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---