ԵԽ հանձնակատար. Մարդու իրավունքների ոլորտում աշխատանքն Ադրբեջանում դարձել է անհնար25 հոկտեմբերի 2014 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում պետք է դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլս Մուժնիեկսը Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքում։ Contact.az-ի հաղորդմամբ, Մուժնիեկսի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «այցի անհրաժեշտության պատճառն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում իմ գրասենյակի գրեթե բոլոր գործընկերների ձերբակալություններն են, ինչը փաստացի անհնարին է դարձնում երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը»։ Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին հանձնակատարն ընդգծել էր դեռևս 2013-ի մայիսին հատուկ զեկույցում, իսկ այս տարվա ապրիլին նշվել է իրավիճակի հետագա վատթարացման մասին։ Ներկայիս ձերբակալությունների մի մասը կապված է ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների հետ։ «Օրենքը չպետք է անհնարին դարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը։ Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր դրամաշնորհներ են ստացել՝ չգրանցելով դրանք։ Նրանք դրա համար չպետք է պատժվեն»,-ասել է Մուժնիեկսը։ Նախօրեին` հոկտեմբերի 24-ին, Ադրբեջանի Նասիմինի շրջանի դատարանում Բաբեկ Պանախովի նախագահությամբ քննվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին գլխավոր դատախազության դիմումը: Արդյունքում դատարանը որոշել է Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 4 ամսով՝ մինչև 2015 թվականի փետրվարի 28-ը: Քննությունը կալանքի ժամկետի երկարաձգումը բացատրել է համապատասխան քննչական գործողությունների անցկացման անհրաժեշտությամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հոկտեմբերի 24-ին արժանացել է Sergio Vieria de Mello պարգևի, իսկ կին-իրավապաշտպանների միջազգային կոալիցիան նրա թեկնածությունն է առաջադրել 2015-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար: Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |