Վեցամյա ընդմիջումից հետո իրականացվել է Մոսկվա-Թբիլիսի չվերթը. Թռիչքներն ամենօրյա կլինեն

Վեցամյա ընդմիջումից հետո իրականացվել է Մոսկվա-Թբիլիսի չվերթը. Թռիչքներն ամենօրյա կլինեն

PanARMENIAN.Net - Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը հոկտեմբերի լույս 27-ի գիշերը վեցամյա ընդմիջումից հետո իրականացրել է Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթը՝ սկիզբ դնելով երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնմանը:

«Աէրոֆլոտի» Airbus A320 օդանավը, որը կատարում էր SU1892, չվերթը, վայրէջք կատարեց Թբիլիսիի օդանավակայանում տեղի ժամանակով ժամը 03:00-ին, իսկ հետադարձը՝ 04:20-ին է:

«Ըստ չվացուցակի, «Աէրոֆլոտը» կանոնավոր չվերթները կիրականացնի նույն ժամերին», հայտնում է «Ինտեֆաքսը»:

Սեպտեմբերին կեսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են կանոնավոր ավիահաղորդակցությունը: Նշվում էր, որ ավիափոխադրումների միջգերատեսչական հանձնաժողովը թույլ է տվել կանոնավոր թռիչքներ իրագործել Վրաստանի և Ռուսաստանի միջև «Աէրոֆլոտ», «ՎԻՄ-Ավիա., «Գլոբուս», «Սիբիր» (S7 Airlines), «Տրանսաէրո», «Ուրալյան ավիագծեր» և «ՅուԹեյր» ավիաընկերություններին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թռիչքների իրականացման հայտ են ներկայացրել նաև «Ուրալյան ավիագծերն» ու «Գլոբուսը»: Կանոնավոր թռիչքներ են մտադիր իրականացնել նաև վրացական Georgian Airways և flyVista Georgia-ն: Կանոնավոր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջև խզվեց 2008-ի օգոստոսին: Թռիչնքերը վերսկսվեցին 2010-ի օգոստոսին: Այժմ ուղիղ թռիչքնր ՌԴ և Վրաստանի միջև կատարվում են չարտերային ռեժիմով Մոսկվա և Եկատերինբուրգ Թբիլիսիից, Բաթումից, Քութաիսից: Թռիչքներն իրականացնում են «Սիբիրը» և «ուրալյան ավիագծեր» ընկերությունները, իսկ վրացական կողմից՝ Georgian Airways-ը:

Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմանը 2008-ի օգոստոսին՝ Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված ագրեսիայից հետո: Վրաստանում Աբխազիան և Հարավային Օսեթիան գրավյալ տարածքների կարգավիճակ ունեն: Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչներն արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն են համարում ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը:

2008-ի հոկտեմբերից կողմերը ԵՄ, ՄԱԿ և ԵԱՀԿ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Ժնևյան բանավեճեր են անցկացնում: Ժնևյան հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ պատվիրակությունները, աբխազական ու Հարավօսական կողմերի ներկայացուցիչները: 2012-ի դեկտեմբերից տեղի են ունենում ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատւկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումները: Կողմերը պայմանավորվել են, որ հանդիպումներ տեղի կունենան 2-3 ամիսը մեկ:

Photo: Vybor.md
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---