Քրդերն ազատագրել են Կոբանին ու արվարձաններն իսլամիստներից

Քրդերն ազատագրել են Կոբանին ու արվարձաններն իսլամիստներից

PanARMENIAN.Net - Քրդերի ինքնապաշտպանական ուժերը կիրակի օրն ազատագրել են թուրք-սիրիական սահմանին գտնվող Կոբանի քաղաքը «Իսլամական պետության» ահաբեկիչներից:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը «Ալ Մայադինի» վրա հղումով, մոջահեդները նահանջել են ու գտնվում են քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Հյուսիսային ծայրամասում դիրքավորվելու ու Կոբանին Թուրքիայի սահմանին գործոց հսկիչ անցակետից կտրելու փորձերն անհաջող էին:

Քրդերը հակահարձակման անցան շաբաթ օրը և իրենց հսկողության տակ առան ռազմավարական բարձունքները, որտեղից զինյալ ծայրահեղականները գնդակոծում էին քաղաքը: Ականատեսները հայտնեցին, որ Սուկ էլ Հալ շրջանում, որը Կոբանիից դեպի հյուսիս-արևելք է գտնվում, սպանվել և վիրավորվել է 50 մոջահեդ: Տասնյակ մարդկանց գերի են վերցրել:

Ավելի վաղ հայտարավել էր, որ արդեն հոկտեմբերի 26-ից քրդաբնակ Կոբանի կժամանեն քրդական ինքնապաշտպանության «փեշմերգաների» ջոկատները: Ջոկատում, ըստ քրդական բրիգադներից մեկի ղեկավարի, մոտ 150 անդամ կա, նրանք զինված են ծանր հրետանիով: Ջոկատը կղեկավարի Իրաքի ազգությամբ քուրդ նախագահ Մասուդ Բարզանիի եղբայր Շիհադը:

Ավելի վաղ Էրդողանը համաձայնություն տվեց, որ «փեշմերգաներն» Իրաքից Սիրիա անցնեն Թուրքիայի տարածքով, սակայն դեմ արտահայտվեց Կոբանիում գտնվող ՔԱԿ անդամներին զինելուն, որոնք նաև պայքարում են Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախության համար: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել:

Թուրքիայում բողոքներ սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք:

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

Մինչդեռ, ինչպես հայտնում է գերմանական հետախուզությունը, «Իսլամական պետությունը» շարժական զենիթահրթիռային համալիրներ է հափշտակել: Ինչպես գրում է ՌԲԿ-ն Bild-ի վրա հղումով, խոսքը, հավանաբար, ռուսական արտադրության համալիրների մասին է, սակայն, հնարավոր է, նաև այլ երկրների արտադրության՝ Բուլղարիայի կամ Չինաստանի: Ասվում է, որ այդ զենքը գրոհայիններն առգրավել են սիրիական բանակից: Ի տարբերություն ՀՕՊ այլ միջոցների, դրանց կիրառումը բավականին հեշտ է, դրանց միջոցով գրոհայինները կարող են ինքնաթիռներ խփել: Մասնակիորեն, դրանք հին՝ 1970-ականների համալիրներ են, սակայն կան նաև արդիական մոդելներ:

«Այժմ մի քանի ավիաընկերություններ, այդ թվում Austrian Airlines-ը և Qatar Airways-ը, թռիչքներ են իրականացնում Հյուսիսային Իրաք: Ըստ գերմանական հետախուզության, ինքնաթիռները խոցելի են ահաբեկիչների գնդակոծման համար, հատկապես թռիչքի ու վայրէջքի ժամանակ»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---