«Ցեղասպանության որբերը» ֆիլմը ներկայացվել է «Էմմի»-ի տարածաշրջանային մրցանակաբաշխությանը (վիդեո) 28 հոկտեմբերի 2014 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» ֆիլմը Հեռուստատեսային արվեստի ու գիտության ազգային ակադեմիայի կողմից նոմինացվել է 2014-ի Սանքոսթ տարածաշրջանի «Էմմի» մրցանակաբաշխության վավերագրական-պատմական ֆիլմերի անվանակարգում: Սա 38-րդ ամենամյա Սանքոսթ «Էմմի» մրցանակաբաշխությունն է, որում տարածաշրջանային «Էմմի» մրցանակի համար 3 տարի առաջ նոմինացվել էր նաև «Ցեղասպանության որբերը» ֆիլմի 7-րոպեանոց տարբերակը: «Ցեղասպանության որբերը» պատմական արխիվները շաղկապում է հայ որբերի հիշողությունների ու հարցազրույցների հետ` ստեղծելով Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց: Նախկինում երբեք չցուցադրված արխիվային տեսանյութերով ու նախորդ դարի առաջին, լիովին վավերագրված, բայց թերի ճանաչված 1915-ի ցեղասպանությունն ապրած հայ որբերի հիշողությունների ուղեկցությամբ հուզական ճամփորդությունը «Ցեղասպանության որբերում» զուգորդվում է այնպիսի նշանավոր գիտնականների ու քաղաքական գործիչների հետ հարցազրույցներով, ինչպիսիք են բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, Քլարքի համալսարանի պրոֆեսոր Դեբորա Դուորքը, ամերիկահայ դոկտոր Ջեք Կևորկյանը: Նախորդ 2 տարիների ընթացքում «Ցեղասպանության որբերը» ցուցադրվել է PBS հեռուստաալիքով` ունենալով ավելի քան 12 մլն հանդիսատես: Այն արդեն իսկ մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Միջին Արևելքում ու Հվ. Ամերիկայում` արժանանալով տասնյակ մրցանակների: Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Միշել. Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին «Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,–ասել է նա Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում Նա նշել է, որ իշխանությունները, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը |