Նամիկ Թան. Թուրքիան չի մասնակցել ԿՀՎ գաղտնի գործողություններին15 հունիսի 2006 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չէր կարող եւ չէր պատրաստվում որեւէ մասնակցություն ունենալ ԿՀՎ գաղտնի գործողություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է հանվի այն 14 երկրների ցուցակից, որոնք, ըստ ԵԽԽՎ զեկույցի, մասնակցել են ԿՀՎ գաղտնի տեղափոխություններին: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը նաեւ բացառել է Թուրքիայում գտնվող Ինջիրլիկի ՌՕՈՒ ռազմակայանի օգտագործումը ԱՄՆ-ի «ինքնաթիռ բանտերի» համար:Թանը նաեւ իր կարծիքն է հայտնել Amnisty International-ի զեկույցի մասին, որում ասվում է, որ Հակաահաբեկչական օրենքը, որ քննարկվում է երկրի խորհրդարանում, հանդիսանում է միջազգային օրենքի ոտնահարման պրոպագանդա: «AI-ի, այդպիսի այլ կազմակերպությունների կամ մարդկանց հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել»,- նշել է նա: Ինչ վերաբերում է Ինջիրլիկի ռազմակայանին, ապա նա նկատել է, որ այն հանդիսանում է Թուրքիայի ՌՕԿ-ը եւ երկրի ղեկավարությունը տեղյակ է այնտեղ տեղի ունեցող բոլոր գործողություններին: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը հերքել է մեղադրանքները, որ չվերթերը իրականացվել են Ստամբուլի օդանավակայանից Sabina ընկերության կողմից, հայտնում է ABHaber գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |