Ընթացիկ տարում 56 լրագրող է զոհվել, 177-ը՝ դատապարտվել

Ընթացիկ տարում 56 լրագրող է զոհվել, 177-ը՝ դատապարտվել

PanARMENIAN.Net - 2014-ին աշխարհում 56 լրագրող է զոհվել:

Ինչպես ասվում է Reporters Without Borders զեկույցում, ամենից շատ լրագրող է զոհվել Սիրիայում (11), Պաղեստինում (7), Իրաքում (5), Ուկրաինայում (5), Լիբիայում (4):

2014-ին երկուական լրագրող է զոհվել Բրազիլիայում, Կոլումբիայում, Պակիստանում, Պարագվայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Աֆղանստանում, Ֆիլիպիններում: Բանգլադեշում, Եգիպտոսում, Գվինեայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Կոնգոյում, Ռուսաստանում ու Սոմալիում մեկական լրագրող է սպանվել:

Զոհերի թվում են աշխարհի թեժ կետերում աշխատող լրագրողները՝ Սիրիայում, Իրաքում, Գազայի հատվածում, Ուկրաինայի արևելքում, կամ ծայրահեղականների կողմից գլխատվածները: Մասնավորապես, խոսքը երկու ամերիկացի լրագրողի՝ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվեն Սոթլոֆի մասին է, որոնց գլխատեցին «Իսլամական պետության» ահաբեկիչները, և ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինի մասին, որը զոհվեց ուկրաինական ճգնաժամի ընթացքում:

2014-ին սպանվել է նաև 12 մեդիա-օգնական: 177 լրագրող, որից 9-ը Ադրբեջանում, և 13 մեդիա-օգնական հայտնվել է բանտում, ինչպես 21 բլոգեր ու քաղաքացիական լրագրող: 177 բլոգեր (4-ն՝ Ադրբեջանում) դատապարտվել է տարբեր հոդվածներով:

Կազմակերպությունը նշում է, որ նրանց թվում են միայն պրոֆեսիոնալ գործունեության պատճառով զոհված կամ դատապարտված լրագրողները: Մասնագիտության հետ կապ չունեց դեպքերը վարկանիշում չեն ընդգրկվել:2013-ին սպանվել էր 80 լրագրող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---