15  Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը` թուրքական «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության դափնեկիր

Շառլ Ազնավուրը` թուրքական «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության դափնեկիր

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Թուրքիայի Իզմիթ բնակավայրում տեղի ունեցող «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրների թվում է, վստահեցնում է թուրքական Posta-ն: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին այս տարի պարգևատրելու են Ստամբուլում:

Թեև բուն մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ի երեկոյան, Փարիզում Թուրքիայի հյուպատոս Հաքքը Աքըլն Ազնավուրի մրցանակն արդեն նրան է հանձնել:

«Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»,- այս առթիվ ասել է Ազնավուրը, մեջբերում է Tert.am-ը:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---