Թուրք ճարտարապետները կոչ են անում Հռոմի պապին բոյկոտել միջոցառումը «Էրդողանի պալատում»12 նոյեմբերի 2014 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ճարտարապետների միությունը նամակ է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ կոչ անելով չմասնակցել միջոցառմանը Ակ Սարայ (Սպիտակ պալատ) նախագահական պալատում: Ըստ Turkish Weekly-ի, ճարտարպետները Հռոմի պապին նամակ են հղել՝ թվարկելով բնապահպանական խախտումները, որ թույլ են տրվել պալատի կառուցման ժամանակ: Ճարտարապետները խնդրել են Հռոմի պապին «չօրինականացնել պալատը, որը կառուցվել է միջազգային նորմերի խախտմամբ՝ մասնակցելով այնտեղ կայանալիք արարողությանը»: Միության ղեկավարներից մեկը՝ Թոզկան Կարակուլի Չանդանը հայտարարել է, որ կազմակերպիչները նման նամակներ են հղելու պալատում կայանալիք արարողության բոլոր ապագա հյուրերին, թույլ չտալու համար, որ միջոցառումն այնտեղ անցնի: Պալատը կառուցվել է Աթաթուրքի անվան այսպես կոչված անտառտնտեսության գոտում, որտեղ ծառահատումներն ու շինարարությունն արգելված են: Սակայն 2012-ի գոտու տարածքը միտումնավոր փոքրացրին ապագա նախագահական պալատը կառուցելու համար, որը ժողովուրդը «Էրդողանի պալատ» է անվանում: Հսկայական համալիրն իր չափերով գերազանցում է Կրեմլի, Բուքինգեմյան պալատի կամ Սպիտակ տան տարածքները: Կառուցապատման նպատակով հարյուրավոր ծառեր են հատվել: Առանձին սկանդալի առիթ հանդիսացավ պալատի արժեքը: Կառուցման համար ծախսվեց մոտ 600 մլն դոլար: Աղքատության շեմից ցածր է ապրում Թուրքիայի բնակչության 20 տոկոսը: Հռոմի պապի այցը Թուրքիա նախատեսված է նոյեմբերի 28-ին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում նա կանդրադառնա բռնությանը Մերձավոր Արևելքում և քրիստոնյաների սպանություններին Սիրիայում և Իրաքում: Ֆրանցիսկոսին Թուրքիա է հրավիրել Կոստանդնուպոլսի պատրիարքը, որն ամռանն էր այցելել Վատիկան՝ ներկա գտնվելով Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ Ֆրանցիսկոսի համատեղ աղոթքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |