// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մավրիկ Նասիբյանը՝ Սամբոյի աշխարհի չեմպիոն

Մավրիկ Նասիբյանը՝ Սամբոյի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկել է Սամբոյի աշխարհի 2014-ի առաջնությունը, որին մասնակցում է մոտ 80 պետության 600 մարզիկ:

Մրցումների առաջին օրը խաղարկվել են կանանց՝ մարզական և տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի մեդալների 3-ական հավաքածու: Հայ մարզիկներից գերազանց է հանդես եկել արցախցի Մավրիկ Նասիբյանը, որը հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճել է ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն:

Սամբոյի աշխարհի 2014-ի առաջնությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը: Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 21-ից 23-ը «Նակադայ» մարզապալատում:

Հայաստանը տարվա խոշորագույն մրցումներին ներկայացնում է 11 մարզիկ: Հավաքականում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյան, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյան, Էդիկ Պետրոսյան, նաև փոձառու մարզիկներ Մարտին Միրզոյան, Արեն Անտոնյան Արթուր Հակոբյան, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյան, Սոսե Բալասանյան:

Մավրիկ Նասիբյան 2013-ին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային Ունիվերսիադայում, «Սպորտակորդ» համաշխարհային խաղերում և Աշխարհի գավաթի փուլերում գրանցած արդյունքներով հավաքած բալերով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լավագույն մարզիկների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ, գավաթի փուլեր՝ ոսկի, արծաթ, բրոնզ:

 Ուշագրավ
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար
«Ամեն մարդ պետք է երազանք ունենա, ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի»,-ասել է նա
«Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ»,-ասել է արտադրողը
Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ