Սուխումի. Երկաթուղին կարող է գործարկվել, եթե Աբխազիան Վրաստանի հետ սահմանին մաքսակետ ունենա

Սուխումի. Երկաթուղին կարող է գործարկվել, եթե Աբխազիան Վրաստանի հետ սահմանին մաքսակետ ունենա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրացրած հարցը Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցության մասին «կարող է ուսումնասիրվել և քննարկվել Վրաստանի քաղաքական շրջանակներում»: Այդ մասին «Վզգլյադ» թերթին է հայտարարել Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: Նա նշել է, որ «տևական ժամանակում առաջին անգամ Ռուսաստանը բարձրաձայնում է այս հարցն նման համատեքստում»: Լրացուցիչ մեկնաբանություններից նա ձեռնպահ է մնացել:

Իր հերթին Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան հայտարարել է թերթին, որ երկաթուղու հարցը քննարկվել է դեռ 5 տարի առաջ: Այն ժամանակ սահմանի վրացական հատվածը նշվում էր որպես «երկաթուղու աբխազական հատված»: Սակայն վրացիները դրան կտրականապես դեմ էին: Գաբնիան հայտարարեց, որ երկխոսությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Աբխազիան այդ գործընթացում ներկայանա որպես երկիր, իսկ վրացական մաքսակետերը տեղակայվեն Աբխազիայի և Վրաստանի սահմանին: (Թբիլիսին պահանջում է հակառակը՝ վրացական մաքսակետի տեղադրում Ռուսաստանի և Աբխազիայի սահմանին Փսոու գետի վրա՝ խմբ): Աբխազ քաղաքական գործիչը նշել է, որ Սուխումը չի նահանջի իր պայմաններից, նույնիսկ եթե լինի «Ռուսաստանի ճնշումը»:

Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին:

Հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը:

Ընթերցեք նաև. Աբխազիայի նախագահ. Մենք դեմ չենք երկաթուղու բացմանը, բայց «Վրաստանի արևմտյան հովանավորները հազիվ թե ցանկանան»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---