Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարին վերանայել Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ հարցը

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանեչու հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ք.Ռայսին հասցեագրված նամակում կոնգրեսականները նշել են, որ «մի քանի ամսվա շահարկումներից հետո» Ջոն Էվանսին հետ կանչելու մասին որոշումը հաստատվեց, երբ «մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը ներկայացրեց Ռիչարդ Հոգլանդին որպես ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան»: Մինչդեռ, նշում են օրենսդիրները, ամերիկյան իշխանությունները չեն խոստովանում, որ Ջ.Էվանսին հետ կանչելու որոշման պատճառը նրա հայտարարությունն էր Հայոց ցեղասպանության մասին: Նամակում կոնգրեսականները համոզվածություն են հայտնում, որ ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Եթե Ջոն Էվանսը շարունակի աշխատել որպես ԱՄՆ դեսպան Հայաստանում, այդպիսով Թուրքիան ազդանշան կստանա Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»,-նշում են կոնգրեսականները:



Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջան Էվանսը կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել է Ջոն Էվանսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---