Իսրայելն իրեն է վերագրում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների խափանման վճռական դերը![]() 8 դեկտեմբերի 2014 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը ջանքեր է գործադրել, որպեսղի «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամնեը և Գերմանիան) չստորագրի Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: «Մեր ձայնը և մեր մտահոգությունները առանցքային դերակատարություն ունեցան վատ գործարքի կնքումը կանխելու գործում»,-հայտարարել է Նեթանյահուն ամերիկա-իսրայելյան հարաբերություններին նվիրված համաժողովի տեսաուղերձում: Իսրայելի կառավարության ղեկավարի տեսակետից, մերձավորարևելյան խնդիրներից ոչ մեկը չունի այն կարևորությունը, որքան ճգնաժամն Իրանի միջուկային մշակումների շուրջ: Նեթանյահուն այն բնութագրել է, որպես «միջուկային զենք ստանալու Իրանի ձգտում» և կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի հանդեպ՝ թույլ չտալու համար իրադարձությունների նման զարգացում, գրում է ՏԱՍՍ-ը: Նույն համաժաղովում ելույթ ունեցավ նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մեկնաբանելով Նեթանյահուի տեսաուղերձը՝ նա հայտարարեց, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են մարտավարական տարաձայնություններ ունենալ այս հարցի շուրջ, սակայն վերջնական նպատակը մեկն է՝ Իրանն առանց միջուկային զենքի, գրում է AP-ն: Մինչդեռ Իրանն ու «վեցյակը» մտադիր են վերսկսել բանակցությունները: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ հերթական փուլը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 20-ը, հանդիպման վայրը դեռ հայտնի չէ: Ըստ Ռյաբկովի, Քեթրին Էշթոնը կշարունակի համակարգել գործընթացը որպես հատուկ խորհրդական: «Մեր կարծիքով, այդ ամենը վկայում է բանակցությունների տեմպն ու դինամիկան չկորցնելու վճռականության և արդեն իսկ պատրաստության մեծ աստիճանի հասցված գործն ավարտին հասցնելու մասին: Մենք նախկինի պես ամենայն պատասխանատվությամբ կշարունակենք մեր մասնակցությունը»,-մեջբերում է Ռյաբկովի խոսքը ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |