Նիկոլայ Սիլաև. ԵՏՄ-ին միացող երկրների բանակցային դիրքերն ավելի շահավետ են, քան ԵՄ հետ համաձայնագիր ստորագրողներինը10 դեկտեմբերի 2014 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին միացող երկրների բանակցային դիրքերն ավելի շահավետ են, քան ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրողներինը, քանի որ Եվրասիական տնտեսական միությունը նոր ինտեգրացիոն միավորում է, այն նոր է մեկնարկում: Դեկտեմբերի 9-ին նման կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը Երևանում՝ ներկայացնելով «Ռուսաստան և Հայաստան. Ինտեգրում գլոբալ քաղաքականության ֆոնի վրա» զեկույցը: «ԵՏՄ-ում կարելի է ակնկալել ավելի անհատական մոտեցում, քան Բրյուսելի բանակցություններում այն երկրների հետ, որոնց առաջարկվել էր ասոցացման մասին համաձայնագիր կնքել: Եվ Ռուսաստանը, նախաձեռնելով և առաջ տանելով այս նախագիծը, ավելի մեծ պատախանատվություն է ստանձնում, քան ԵՄ-ն՝ առաջարկելով ասոցացման ծրագիրը»: Ինչպես ասվում է Սիլաևի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Միխայիլ Վոլկոնսկու պատրաստած զեկույցում, «թեև ԵՄ-ն ավելի պատկառելի տեսք ունի, ԵՏՄ-ն առնվազն մեկ տեսանելի առավելություն ունի: Դա ինտեգրացիոն միավորում է, որը նոր է մեկնարկում: Ուստի Հայաստանն ավելի ամուր բանակցային դիրքեր ունի ԵՏՄ անդամ երկրների հետ բանակցություններում, քան Բրյուսելի հետ երկխոսությունում: Ասոցացման համաձայնագրերի հարցում ԵՄ քաղաքականության առանձնահատկյությունն այն էր, որ նա փաստորեն չէր էլ վարում բանակցություններ: Հատկապես դա տեսանելի է Ուկրաինայի պարագայում, որին ուղղակի առաջարկեցին ստորագրել Բրյուսելում նախապատրաստված փաստաթուղթը: Բացի այդ, Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կստիպի նրա գործընկերներին լրացուցիչ քաղաքական պարտավորություններ ստանձնել, թեև ոչ պաշտոնապես՝ նպաստել Հայաստանի տրանսպորտային մեկուսացման հաղթահարմանը, նրա էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը: Վերջին հաշվով, դա կնպաստի իրավիճակի կայունացմանն Անդրկովկասում, որի կարիքը տարածաշրջանը շատ ունի աշխարհաքաղաքական այս փոթորիկում: Փոթորկից զերծ մնալու շանս, կարծես թե կա, և սխալ կլիներ դրանից չօգտվելը: Ըստ Սիլաևի, ԵՄ-ն արդեն կայացած միություն է և նոր երկրների համար ասոցացման համաձայնագիր կնքելն ավելի շատ հեղինակության հարց է, քան եվրոպական ինտեգրման հաջողության կամ ձախողման հարց: «Բրյուսելի դիրքորոշումը հետևյալն է. ԵՄ-ն իր առաջարկներն է անում, և եթե դրանք ինչ-որ մեկին ձեռնատու չեն, ոչ մի բան չի ստորագրվում, ինչպես Ուկրաինայի դեպքում: Իսկ ԵՏՄ դիրքորոշումը, քանի որ այն նոր է մեկնարկում ու նրա հոջղված լինելը դեռ պետք է կյանքի կոչել, այն է, որ ԵՏՄ-ն առաջարկում է քննարկել, թե ինչպես կարելի է ավելի լավ իրականացնել ինտեգրումը»,-հայտարարել է նա: «Զեկույցում ասվում է նաև, որ ԵՄ-ն «մտադիր չէր Երևանին օգնել երկու ինետգրացիոն նախագծերի համատեղման հարցում: Եվրոպացի պաշտոնյաները յուրովի հասկացան Երևանի «և-և» սկզբունքին հավատարիմ մնալու ցանկությունը: Դրանում նրանք միայն տեսան Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, ինչպես նաև ռուսական կապիտալի առկայությունը պահպանելու Հայաստանի ցանկությունը: Ընդ որում ԵՄ առաջարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն անտեսում էր Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ էներգետիկ անվտանգությունը: Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ ԵՏՄ աշխատանքի հիմնարար սկզբունքները լինելու են իրավահավասարությունը, պրագմատիզմն ու փոխադարձ հարգանքը: Ըստ նրա, գլխավոր նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ունենալ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: ՌԴ նախագահը նշել է, որ ներկայությունն ընդլայնվելու է այն տարածաշրջաններում, որտեղ ուժ են հավաքում ինտեգրացիոն գործընթացները, «որտեղ չեն խառնում քաղաքականությունն ու էկոնոմիկան, այլ հակառակը, հանում են առևտրի, տեխնոլոգիաների ու ներդրումների, մարդկանց ազատ տեղաշարժի համար բոլոր խոչընդոտները»: Photo: RIA Novosti Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |