Հայփոստը և Ռուսաստանի փոստը կգործարկեն «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգը

Հայփոստը և Ռուսաստանի փոստը կգործարկեն «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգը

PanARMENIAN.Net - Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին պայմանագիր են կնքել: Դրա համաձայն՝ համակարգի միջոցով երկու երկրի փոստային բաժանմունքների միջև, որոնք ՌԴ-ում 44.000-ն են, Հայաստանում՝ 900-ը, կապ կապահովվի:

Հայկական շուկայում այս նոր համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստան և հակառակը՝ ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները:

Համակարգը նախատեսված է շահագործել 2015-ի առաջին եռամսյակում:

Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային երկու երկրի միջև առևտուրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---