ԵՏՀ անդամ. ԵՏՄ երկրները պետք է բարձրացնեն իրենց ազգային արժույթի դերը

ԵՏՀ անդամ. ԵՏՄ երկրները պետք է բարձրացնեն իրենց ազգային արժույթի դերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հանգամանքներում կարևորվում են ինետգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական ոլորտներում, և ներքին պահանջարկի խթանումը: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովը, ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող լսումներին «ԵՏՄ մասին պայմանագիրը. Ինտեգրման նոր չափումներ» թեմայով:

Նա նշել է, որ մասնակից երկրների տնտեսական զարգացման համար կարևորվում է ֆինանսական համակարգերի գործակցության խորացումը, ֆինանսական ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումը, համաձայնեցված արժութային քաղաքականությունը:

Սուլեյմենովը հիմնականում անդրադարձել է ԵՏՄ անդամ երկրների շուկաների անխտիր հասանելիությանը: Մասնավարոապես, ԵՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության պայմանները ենթադրում են բակային հատվածում, արժեթղթերի շուկայի ծառայությունների հատվածում արտոնագրերի փոխադարձ ճանաչում: Մինչև 2025 թվականը նախատեսվում է ստեղծել միասնական անդրազգային ֆինանսական կանոնակարգող մարմին: Փորձագետը կարծում է, որ խոչընդոտների վերացումը ֆինանսական ծառայությունների հարցում և կապիտալի ընդհանուր շուկայի ստեղծումը կապահովեն կապիտալի արդյունավետ բաշխում և կբարձրացնեն մրցակցությունը ֆինանսական ծառայությունների շուկայում:

Անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը ենթադրում է հարկային քաղաքականության փոփոխություն փոխադարձ առևտրում ԱԱՀ գանձման համակարգի կատարելագործման նպատակով: ԵՏՄ մասին պայմանագիրը որոշում է ազգային ռեժիմը, որով նախատեսվում են նույն պայմանները ներքին շուկայում ներկրված ապրանքների համար: Բացի այդ, պայմանագիրը նորմեր կստեղծի, որոնք թույլ կտան խուսափել կրկնակի հարկումից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքներ ներկրելիս:

Սուլեյմենովը կարևորել է նաև ագային արժույթների դերի բարձրացումը արտաքին առևտրի ու ներդրումային գործողություններում: «ԵՏՀ անդամ երկրների արժույթների փոխարժեքների ապահովվածությունը կնվազեցնի ծախսերը միջնորդական արժույթի բացառման հաշվին»,-գտնում է նա, հայտնում է Finam.ru-ն:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, դեկտեմբերի 18-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---