Պուտին. Ռուսաստանում ճգնաժամի հաղթահարման համար մոտ 2 տարի կպահանջվի

Պուտին. Ռուսաստանում ճգնաժամի հաղթահարման համար մոտ 2 տարի կպահանջվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տնտեսությունն անպայման դուրս կգա ճգնաժամային իրավիճակից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսում:

«Որքա՞ն ժամանակ կպահանջվի: Վատթարագույն դեպքում, կարծում եմ, մի երկու տարի»,-ասել է նա:

«Կենտրոնական բանկն ու կառավարությունը համարժեք միջոցներ են ձեռնարկում, թեև հարցեր կան ձեռնարկվող միջոցների ժամանակի առումով ու որակի վերաբերյալ»,-նշել է ՌԴ նախագահը:

«Այսօրվա իրավիճակի պատճառն առաջին հերթին արտաքին հանգամանքներն են: Մենք ելնում ենք նրանից, որ այն, ինչ մենք պլանավորել էինք անել տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով, մեծամասամբ չի արվել»,-նշել է Պուտինը:

Ռուսական արժույթն ամրացնում է դիրքերը շաբաթվա սկզբին մեծ անկումից հետո, երբ եվրոյի փոխարժեքը հատեց 100 ռուբլու շեմը, դոլարի փոխարժեքը՝ 80 ռուբլունը: Ռուսաստանի բանկն ավելացրեց առանցքային տոկոսադրույքը 10,5 –ից մինչև 17 տոկոս՝ կանխելու համար ռուսական ռուբլու հետագա անկումը, որը մեկ օրում 9 տոկոս կորցրեց: Ռուբլու արժևորումը կանոնակարգողի այս գործողությունների հետևանքն է:

Անդրադառնալով նավթի նվազող գներին՝ ՌԴ նախագահը համամիտ էր այն կարծիքին, որ նավթի գների հետագա նվազումը կազդի ազգային արժույթի և հետևաբար մյուս բոլոր ցուցանիշների վրա: Նա հավելել է նաև, որ էկոնոմիկայի հարմարեցումը նավթի ցածր գներին անխուսափելի է:

Նավթի համաշխարհային գների անկումը կապված է այն մտավախության հետ, որ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արտադրողները կարող են ավելացնել նավթի արդյունահանումը: Դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նավթի արդյունահանման ծավալը երկրում հասավ օրական 9,12 մլն բարելի: Քանի որ ՕՊԵԿ անդամ երկրները հրաժարվեցին նվազեցնել արդյունահանումը, նավթի գինը շարունակում է նվազել: Bloomberg-ի հարցմանը մասնակցած 17 փորձագետները կանխատեսում են գնանկում մինչև 50 դոլար: Հունիսիսց «սև ոսկին» արդեն կորցրել է իր արժեքի 47 տոկոսը՝ Brent տեսակի նավթի ամենաբարձր գինը եղել է 115 դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---