Բաքու. Հայաստանը Հարավային Կովկասում նույն դերը կխաղա, ինչ եւ Իսրայելը Մերձավոր Արեւելքում

PanARMENIAN.Net - «Չնայած Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին այն մասին, որ նրանք, իբր, պաշտպանում են Ադրբեջանի շահերը, նրանք ստիպված կլինեն ընդունել հայերի պահաջները»,- հայտարարել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով, հայկական կողմը չի էլ պատրաստվում ազատել բոլոր յոթ շրջանները:«Միակ բանը, որին Ադրբեջանը կարող է հասնել, հայկական զորքերի դուրս բերումն է անվտանգության գոտուց, ուր միայն հինգ շրջան է մտնում»,- ասել է նա:



Ադրբեջանցի քաղաքագետը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն խաղաղապահ զորքեր, եւ, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը: «Չնայած դրանք կկոչվեն խաղաղպահ ուժեր, նրանք կպաշտպանեն առաջին հերթին հայ բնակչության անվտանգությունը: Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է մնում: Նա ամեն կերպ փորձում է ձգձել Ղարաբաղի հարցի կարգավորումը»,- նշել է Ալիզադեն:



Նա համոզված է, որ ԱՄՆ-ն պատրաստվում են իրենց կողմը քաշել Հայաստանին` փորձելով նրան վերածել տարածաշրջանում իրենց հիմնական դաշնակիցը: «Կարծում եմ, որ Հայաստանը մեր տարածաշրջանում կխաղա նույն դերը, որն Իսրայելը խաղում է Մերձավոր Արեւելքում: Լաչինն ու Քելբաջարը, ամենայն հավանականությամբ, կմնան հայերին»,- ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը, հաղորդում է «Ռեալնի Ազերբաջանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---