Եվրասիական զարգացման բանկը նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը23 դեկտեմբերի 2014 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը տարեվերջի համար 4 տոկոսից մինչև 3,3 տոկոս: Այդ մասին ասվում է «ԱՊՀ մակրոմոնիտորինգ»-ի դեկտեմբերյան զեկույցում, որը հրապարակել է ԵԶԲ վերլուծական վարչությունը: Ըստ ԵԶԲ վերլուծության, մինչև տարեվերջ նվազող ներքին պահանջարկի (այդ թվում դրամի արժեզրկման) բացասական ազդեցության, ինչպես նաև արտաքին պահանջարկի, մասնավորապես ՌԴ-ում տնտեսության աճի դանդաղեցման և Եվրոպայում թույլ աճի պայմաններում, Հայաստանի ՀՆԱ աճը սահմանափակ կլինի: Փաստաթղթում ասվում է, որ 2014-ի հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկին նվազեց, աճը տարեկան կտրվածքով կազմեց 3,7 տոկոս և 4,2 տոկոս 9 ամսում, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Հայաստանի տնտեսությունը ավելի զգայուն գտնվեց Ռուսաստանում տնտեսության աճի դանդաղեցման և բարձր աշխարհաքաղաքական անորոշության հանդեպ, որն արտահայտվեց ներդրումային ակտիվության նվազման, դրամական փոխանցումների կրճատման ու թուլացող արտահանման տեսքով»,-նշել են վերլուծաբանները: Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու ռուսական ռուբլու անկումը բացասաբար են անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից փոխանցվել է 1,240 մլրդ դոլար 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց, անկումը կազմել է 4,5 տոկոս: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ըստ ՀՀ պետբյուջեի 2014-ին նախատեսվում էր ապահովել ՀՆԱ 5,2 տոկոս աճ, ավելի ուշ կանխատեսումը նվազեցվեց մինչև 3,6-4,2 տոկոս: 2015-ի բյուջեով նախատեսվում է 4,1 տոկոս աճ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային Նա նշել է, որ աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս, «ոչ թե նենգ բռնապետ» Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ՊՆ–ն իր ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում «Կրակոցներ միշտ կարող են լինել՝ զինվորական է, կարող է, խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից»,–ասել է նա Քոչարյան․ Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց «Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր»,–ասել է նա |