Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրում են Ղարաբաղի հրդեհների մասին ինֆորմացիան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում այսօրվա դրությամբ կանխամտածված հրդեհման փաստեր չկան: Այդ մասին այսօր Ստեփանակերտում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հարցերով մշտականա հանձնաժողովի նախագահ Ռուդոլֆ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, այս պահին հանրապետության Հակահրդեհային պաշտպանության ծառայությունը մշտական հերթափոխի մեջ է, որպեսզի բնակչությունը առանց զոհերի եւ համապատասխան մակարդայով կարողանա կատարել բերքահավաքը:



«ԼՂՀ կառավարությունը հակահրդեհային ծառայության պահեստային հիմնադրամից ֆինանսներ է հատկացրել նրա աշխատանքի արդյունավետության համար: Մենք տիրապետում ենք իրավիճակին, տեղեկացված ենք տեղական հրդեհների առաջացման բոլոր փաստերի մասին եւ անում ենք ամեն ինչ դրանց ականխարգելման համար»,- նշել է Ռ. Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ների վերջին հաղորդագրություններին, ապա դրանցում, պատգամավորի խոսքերով, ամեն բան խեղաթյուրված է ներկայացվում: Ինչպես գտնում է Ռ. Մարտիրոսյանը, ադրբեջանական տների հրդեհման մասին խոսելն ընհանրապես անհեթեթ է, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---