Ահաբեկչություն Փարիզում. Երգիծական ամսագրի խմբագրությունում 12 զոհ կա 7 հունվարի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության վրա հունվարի 7-ին զինված հարձակում է կատարվել: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողներըերկու/ երեք տղամարդ են եղել: Ըստ ոստիկանության վերջին տվյալների, 12 մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան էին: Առնվազն 10 մարդ վիրավոր է, որոնցից 5-ի վիճակը ծանր է, տեղեկացնում է Le Figaro-ն: Այժմ ոստիկանությունը որոնում է հանցագործների, քաղաքում արդեն մեկնարկել է «Ձերբակալում» գործողությունը: Ըստ աղբյուրի, հարձակվողները հայտարարել են, թե վրեժ են լուծում մարգարե Մոհամեդի ծաղրանկարների համար: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է դեպքի վայր ու միջադեպն ահաբեկչություն որակել: Նա նաև տեղեկացրել է, որ վերջին օրերին ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները մի քանի ահաբեկչական փորձ են կանխել: Նա նաև Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, թե «ոչ մի բարբարոսական արարք չի կարող խանգարել երկրում մամուլի ազատությանը»: Ականատեսների խոսքով, զինյալները մտել են խմբագրություն, ապա փոխհրաձգություն է սկսվել, որից հետո հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Ըստ ականատեսների, ահաբեկիչները բղավում էին «Ալլահ Աքբար», տեղեկացնում է Euronews-ը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է հայտարարված: Photo: AFP Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |