Իսրայելի ԱԳ նախարարն Էրդողանին «խուլիգան և հակասեմական է» անվանել

Իսրայելի ԱԳ նախարարն Էրդողանին «խուլիգան և հակասեմական է» անվանել

PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայի նախագահին անվանել է «խուլիգան և հակասեմական»: Այդ մասին նա հայտարարել է դեսպանների հետ հանդիպմանը, հայտնում է ՌԲԿ-ն Jerusalem Post-ի վրա հղումով: Նա Թուրքիայի նախագահին նման բնութագրումն է տվել՝ պատասխանելով վերջինիս կողմից Իսրայելի քաղաքականության խիստ քննադատությանը Պաղեստինում: «Եվրոպայի քաղաքակիրթ, քաղաքականապես կոռեկտ լռությունը այնպիսի հակասեմական խուլիգան հարևանի դեպքում, ինչպիսին Էրդողանն է ու նրա «ավազակախումբը», վերադարձնում է մեզ 1930-ականները»,-հայտարարել է նախարարը:

Ավելի վաղ Էրդողանը մեղադրեց Արևմուտքին երեսպաշտության ու իսլամաֆոբիայի մեջ Փարիզում երգիծական Charlie Hebdo-ի վրա հարձակումց հետո: Մասնավորապես, նա լուտանքներ տեղաց Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի վրա. «Ինչպե՞ս կարող է Գազայի հատվածում պետական ահաբեկչության միջոցով 25 հազար հոգու սպանած մարդը մասնակցել ահաբեկչության դեմ համերաշխության ցույցին Փարիզում: Ինչպե՞ս է նա համարձակվում»,-ասել էր Էրդողանն ու պահանջել հաշվետվություն ներկայացնել Գազայի հատվածում զոհվածների մասին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին համեմատել էր Նեթանյահուին ահաբեկչություն գործած իսլամիստների հետ: Ըստ նրա, նա նաև մարդկայնության դեմ հանցագործություններ է կատարել: «Նեթանյահուն սպանում է լողափում խաղացող երեխաներին, ռմբակոծում է Գազայի հատվածը, հազարավոր տներ է ավիրում»,-ասել էր նա:

Հունվարի 7-ին զինված հարձակում կատարվեց Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: 12 մարդ է զոհվել, առնվազն 10 մարդ վիրավոր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Հարձակման մեջ կասկածյալներ համարվեցին Ֆրանսիայի քաղաքացիներ, ծագումով ալժիրցի եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Երրորդ ենթադրյալ հանցագործը սպասել է մեքենայում: Ավելի ուշ հետախուզում հայտարարվեց 18-ամյա Համիդ Մուրադի հանդեպ, սակայն նա հանձնվեց ոստիկանությանն ու հայտարարեց, որ ալիբի ունի:

Հունվարի 11-ին ամբողջ Ֆրանսիայի տարածքում մոտ 3,7 մլն մարդ մասնակցեց Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Ըստ իրավապահների, միայն Փարիզում Միասնության երթին մասնակցել է 1,6 մլն մարդ: Հայկական կողմիցՓարիզի ակցիային մասնակցել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---