Շարունակվում է նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը23 հունվարի 2015 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն այցելել են Աբովյան քաղաքի ծննդատուն: Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների առաջնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ. տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք, դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաև երակային ներարկման պոմպ: Մարզային ծննդատներին տրամադրված բուժսարքավորումների և սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝ հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: «Արդեն յոթ տարի Հայաստանում շարունակվում է նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը: Դրա արդյունավետության մասին է փաստում նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը: «BirthLink» ՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի` մենք կարողացել ենք վերազինել Երևանի և մարզերի մի շարք ծննդատներ, ինչպես նաև՝ կազմակերպել ոլորտի մասնագետների վերապատրաստում` բարդությունների և հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և նորածինների կյանքը փրկելու համար: Այս ծրագիրն ապացուցել է իր կարևոր նշանակությունը: Չի կարելի լինել անտարբեր և մնալ դիտորդի դերում, երբ խոսքը մանկան կյանքին է վերաբերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով` առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը: Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |