Ֆրանսիացի դաշնակահար Կլայդերմանը համերգներ կունենա Հայաստանում![]() 27 հունվարի 2015 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի դաշնակահար և գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կյալդերմանը, համերգներով հանդես կգա Հայաստանում, հայտնում է Արցախպրեսը համերգների կազմակերպիչ «Invitro Production» ընկերության վրա հղումով: Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված հայտնի դաշնակահարի համերգները տեղի կունենան 2015-ի մարտի 13-ին և 14-ին Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից: Կլայդերմանը հայտնի դարձավ 1976 թվականին, երբ երիտասարդ երաժիշտը կատարեց « Բալլադ Ադելինայի համար ստեղծագործությունը»: Այդ կոմպոզիցիայի սինգլը վաճառվեց 38 մլն ընդհանուր տպաքանակով ավելի քան 30 երկրում: Ռիչարդ Կլայդերմանը ձայնագրել է մոտ 1200 երաժշտական ստեղծագործություն, թողարկել է մոտ 1000 խտասկավառակ 90 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նվաճել է մոտ 350 ոսկե և պլատինե պարգև: Photo: Peoples.ru Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |