ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի առաջիկա շաբաթներին

ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի առաջիկա շաբաթներին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երևան կժամանի առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը: «Երբ հայտնի դառնա նրա ժամանելու հստակ օրը, մենք հանդես կգանք հայտարարությամբ»,-ասել են դեսպանատանը:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերին հաստատել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Արտաքին քաղաքականության ամերիկյան ասոցիացիան (AFSA): Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես Twitter-ի միջոցով շնորհավորել է իր հետնորդին: Սենատում իր թեկնածության քննարկումների ժամանակ Միլզը հայտարարել էր, որ ԱՄՆ ու աշխարհը իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին «20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի» 100-ամյակի շեմին: Սակայն, նա, ինչպես և բոլոր ամերիկացի դիվանագետները, բացառությամբ նախկին դեսպան Ջոն Էվանսի, խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը հավանություն է տվել երկու երկրների ԱԳ նախարարների ստորագրած արձանագրություններին: Նա նշել է, որ գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը: Միլզը նաև հորդորել է Թուրքիային համագործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել:

Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը դատապարտել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու հայտարարել, որ Հայաստանն ամերիկյան ներդրումների ավելի մեծ ծավալի կարիք ունի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---