Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է «Mad Crowd» ծայրահեղական խմբավորման առաջնորդը14 հուլիսի 2006 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է «Mad Crowd» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Ռուսլան Մելնիկը, ով դաշնային հետաքննության մեջ էր գտնվում 2004 թվականից: Քաղաքի դատախազության մամլո ծառայությունում նշել են, որ 2005 թվականին խմբավորման 5 մասնակիցներ դատապարտվել էին ազատազրկման տարբեր ժամկետներով` «ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի բորբոքման» եւ արտասահմանցիների վրա հարձակումներ կատարելու համար, իսկ «Mad Crowd»-ի նախկին առաջնորդ Դմիտրի Բորովիկովը սպանվել է 2006 թվականի մայիսին` ձերբակալման ժամանակ:Իրենց հերթին, Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի շրջանի ԱԴԾՎ ներկայացուցիչները ճշտեցին, որ ինքը` Մելնիկը, մեղադրվում է ծայրահեղական խմբավորման կազմակերպման եւ ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի բորբոքման մեջ: Դատախազությունում նաեւ հիշեցրեցին, որ երեկ Պետերբուրգում ձերբակալվել է եւս մեկ մարդ, որ մեղադրվում է ազգային պատկանելության հողի վրա կատարած հանցագործություններում, այդ թվում` Կամերունի քաղաքացու սպանության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |