ՀՀ-ից արտասահմանյան արտադրության մեքենաների արտահանման աճի միտում կա

ՀՀ-ից արտասահմանյան արտադրության մեքենաների արտահանման աճի միտում կա

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ՀՀ քաղաքացիները սկսել են ձեռք բերել ԵՏՄ երկրների արտադրության մեքենաներ, վկայում է ֆինանսների նախարարության 2015-ի հունվար ամսվա վերլուծությունը:

Դա պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաև Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարությունից հիշեցնում են, որ մաքսատուրքեր չեն գանձվում.

1. Եթե ապրանքն ամբողջությամբ արտադրված է ԵՏՄ տարածքում

2. Եթե ապրանքը ներմուծված է ԵՏՄ տարածք և ստացել է ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ըստ Միության Մաքսային օրենսդրության և անդամ երկրների միջազգային պայմանագրերի

3. Եթե ապրանքն արտադրվել է Միության տարածքում 1 և 2 կետերում նշված ապրանքներից, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղազախստանը մտադիր է հասնել ավտոմեքենաների միասնական գների սահմանմանը ԵՏՄ-ում:

Միաժամանակ վերջին շրջանում նկատվում է Հայաստանից արտասահմանյան արտադրության մեքենաների արտահանման աճի միտում: Դա պայմանավորված այն հանգամանքով, որ օտարերկրյա պետությունների արտադրության ավտոտրանսպորտային միջոցները համեմատաբար ավելի մատչելի դրույքաչափերով են ներկրվում Հայաստան, քան՝ ԵՏՄ այլ երկիր:

Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները: Մյուս նորույթն ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետի բացումն է` բացառելով հերթերը: Մաքսատունը եռամսյա պարբերականությամբ հետևում է նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում 15-20 տոկոսով նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---