ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Թուրքիային Եվրամիության կազմում27 հուլիսի 2006 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ամենաուժեղ խթանն է, որ դրդում է Թուրքիային շարունակել բարեփոխումները: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն Եվրամիության անդամ չէ եւ դա իրոք Ամերիկայի գործը չէ, թե ով է անդամակցում դրան: «Սակայն մեր նպատակն է, որ ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները Թուրքիայում, որոնք բարդ են քաղաքական տեսակետից, շարունակվեն: Նման բարեփոխումների կատարումը դժվար խնդիր է ցանկացած կառավարության համար եւ մենք հուսով ենք, որ Թուրքիան կշարունակի կյանքի կոչել դրանք: Մենք գտնում ենք, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ամենաուժեղ խթանն է, որ դրդում է Թուրքիային շարունակել բարեփոխումները»,-հայտարարել է Բրայզան:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |